Ռուսաստանի Դաշնությունը հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղում լարվածությունը կթոթափվի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն:
«Մենք հույս ունենք, որ այդ ամենը կկարգավորվի Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում», — ասել է նա: