Երեքշաբթի, 11 Փետրվարի, 2025
- Գովազդ -spot_img

Եթե ուզում ժողովրդի հետ կիսվել, կիսվեք մինչև վերջ… կամ ոչինչ մի ասեք, պարզապես սուսուփուս զբաղվեք թուրքական լոբբինգով

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Մեդիափորձագետ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում բաց նամակ է հղել ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին, որում ասված է․

«Հարգելի պարոն Սուքիասյան,

Դուք Աժ ամբիոնից հայտարարում եք, որ 30 տարի թալանել են:

Իհարկե թալանել են, պարոն Սուքիասյան: Բայց ձեր այս իշխանությունն ամեն ինչ արեց, որ, օրինակ, թալանած փողերով Մոնումենտում կառուցված տունը վաճառվի և «մարսվի»: Որպես նվեր ընդունեց Ծաղկաձորի հյուրանոցը, որպեսզի մնացածը հաջողությամբ մարսվի:

Ավելին, ձեր իշխանության բազմաթիվ անդամներ, որոնց ես և Դուք ճանաչում ենք տասնյակ տարիներ, և այդ տարիների ընթացքում փաբերում բացառապես պարտքով էին գարեջուր խմում…, այսօր «բուրժուական» խրախճանքների մեջ են հունաստաններում, բալիներում և եվրոպաներում: Այս պարագայում, իրավունք ունե՞մ ես կասկածելու, որ 3-4 տարում հարստացած, թանկարժեք տներ և մեքենաներ ձեռք բերած, այդ տղաներն ու աղջիկները նախկին «թալանից» փայ են ստացել, որպեսզի աչք փակեն մնացած «թալանի» վրա:

Եվ վերջապես կարծում եմ, որ թալան էր նաև այն, որ ՀՀ բոլոր վարորդներին ստիպում էին, որ յուրաքանչյուր ավտոմեքենայի մեջ պարտադիր «ագնետուշիտել»(կրակմարիչ) լինի, որպեսզի ընդամենը մեկ «բիզնեսմեն» ներկրի այդ կրսկմարիչները և «օրինական» հարստանա: Թալան էր նաև այն, որ ՀՀ բոլոր օբյեկտների տերերին ստիպում էին, որ յուրաքանչյուր խանութի կամ սրճարանի դիմաց պարտադիր լապտերներ լինեն, որպեսզի ընդամենը մեկ «բիզնեսմեն» ներկրի այդ լապտերները և «օրինական» հարստանա: Թալան էր նաև այն, որ անձնագրերը փոխելու առաջին տարվա ընթացքում ՀՀ բոլոր քաղաքացիները ստիպված էին միայն մեկ տեղ լուսանկարվել, որովհետև «պասպորտ սեղանները» միայն այդ լուսանկարչատան նկարներն էին ընդունում, որպեսզի ընդամենը մեկ «բիզնեսմեն» «օրինական» հարստանա:

Այս ամենը գրեցի, որ հաջորդ անգամ ճշմարտությունը կիսատ չասեք…, եթե ուզում ժողովրդի հետ կիսվել, կիսվեք մինչև վերջ… կամ ոչինչ մի ասեք, պարզապես սուսուփուս զբաղվեք թուրքական լոբբինգով: Դա Ձեզ մոտ շատ լավ է ստացվում»։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img