Մարդկության մեկ քառորդը՝ երկու միլիարդ մարդ, այսօր հակամարտությունների գոտիներում է ապրում, և աշխարհը բախվում է 1945թ․ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ամենակատաղի հակամարտություններին: Այս մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
Գուտերեշն անդրադարձել է Եմենի, Սիրիայի, Մյանմայի, Սուդանի, Հայիթիի, աֆրիկյան Սահելի հակամարտություններին, «և այժմ էլ Ուկրաինայի պատերազմը՝ աղետ, որը ցնցել է միջազգային կարգի հիմքերը և դուրս է եկել սահմաններից»։