ԴԺՀ-ից, ԼԺՀ-ից եւ Ուկրաինայից Ռուսաստան փախստականների թիվը գերազանցել Է կես միլիոնը. սահմանը հատել են արդեն ավելի քան 529 հազար քաղաքացիներ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը:
Մարտի 30-ին արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը ՌԻԱ Նովոստիին հայտնել Է, որ ռազմական հակամարտության Էսկալացիայի սկսվելուց ի վեր Ռուսաստանի հետ սահմանը հատել են 492,9 հազար փախստականներ, ներառյալ 100,1 հազար երեխա:
«Ընդամենը սահմանը հատել Է արդեն 529 հազար 347 մարդ, այդ թվում՝ 107 հազար 065 երեխա»,-ասել Է գործակալության զրուցակիցը: Քաղաքացիական բնակչության զանգվածային տարհանումը Դոնբասի հանրապետություններից սկսվել Է փետրվարի կեսերին իրադրության սրվելու ֆոնին:
Այնուհետեւ Ռուսաստանը ճանաչել Է ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի անկախությունը, իսկ փետրվարի 24-ին Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն Է սկսել ապառազմականացման եւ դենացիֆիկացման ուղղությամբ: