Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական A Haber հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Ադրբեջանը աջակցում է այդ գործընթացին։
«Պատերազմն ավարտված է, դրանից դասեր քաղել է պետք։ Թե՛ մենք, թե՛ Ադրբեջանը կբացենք մեր սահմանները։ Հայաստանի հետ հարաբերությունները կկարգավորվեն։ Ամեն ինչ մեկ օրում չի կարող կարգավորվել»,-ասել է Չավուշօղլուն։