Կիրակի, 16 Մարտի, 2025
- Գովազդ -spot_img

Press Emblem Campaign. Տարեսկզբից ի վեր աշխարհում ԶԼՄ-ների առնվազն 38 աշխատակից Է սպանվել

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Տարեսկզբից ի վեր զանգվածային լրատվամիջոցների (ԶԼՄ) առնվազն 38 աշխատակիցներ են սպանվել աշխարհի 15 երկրներում: Ապրիլի 4-ին այս տվյալները հրապարակած Press Emblem Campaign (PEC) շվեյցարական ոչ կառավարական կազմակերպությունը նշել Է, որ ամենից շատ զոհվածներ (իննական) բաժին են ընկնում Ուկրաինային եւ Մեքսիկային, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «PEC-ն անհանգստացած Է այն մեծ թվով լրագրողների առիթով, որոնք սպանվել են 2022 թվականի առաջին երեք ամսում»,-ասված Է հաղորդագրության մեջ: Ոչ կառավարական կազմակերպությունը հիշեցրել Է, որ հունվար – մարտին հաղորդումներ են ստացվել մամուլի 15 աշխատողների մահվան մասին:

Այսպիսով, այս տարի զոհերի թիվն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել Է ավել քան երկուսուկես անգամ: Ինչպես նշել Է PEC-ի նախագահ Բլեզ Լամպանը, «պատերազմն Ուկրաինայում եւ հանցավորության մոլեգնումը Մեքսիկայում իրադրության վատթարացման հիմնական պետճառներն են»: Մեքսիկայից եւ Ուկրաինայից ստացվել են հաղորդումներ ինը լրագրողների մահվան մասին այդ երկրներց յուրաքանչյուրում: ԶԼՄ-ների երեք աշխատակից Է սպանվել Հայիթիում, նույնքան Հնդկաստանում եւ Պակիստանում, երկուսը՝ Եմենում: Հունվար – մարտին մամուլի մեկ աշխատակցի սպանություն Է արձանագրվել ինը պետություններում:

Դրանք են Բրազիլիան, Գվատեմալան, Հոնդուրասը, Ղազախստանը, Մյանման, ԱՄՆ-ը, Թուրքիան, Ֆիլիպինները եւ Չադը: Press Emblem Campaign-ը, որն ստեղծվել Է 2004 թվականին, ունի ՄԱԿ-ին կից խորհրդակցական կարգավիճակ: Նրա զեկույցի համար տեղեկավտության աղբյուր են ծառայում մամուլի, ՄԱԿ-ի եւ ոչ կռավարական կազմակերպությունների հաղորդումները: PEC-ը ՄԱԿ-ին կոչ Է արել ընդունելու կոնվենցիա լրագրողների պաշտպանությունն ուժեղացնելու մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img