Դոնեցկի ժողովրդական միլիցիայի ստորաբաժանումները «մաքրել են» Մարիուպոլի կենտրոնը ուկրաինական զինված կազմավորումներից: Այս մասին հայտարարել է ԴԺՀ-ի ժողովրդական միլիցիայի վարչության պետի տեղակալ Էդուարդ Բասուրին:
«Մարիուպոլում՝ քաղաքի կենտրոնական հատվածում տիրող իրավիճակի վերաբերյալ, կարելի է ասել, որ հիմնական մարտերն ավարտվել են», — ասել է նա «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։