Եվրամիությունը հաստատեց Ռուսաստանի դեմ տնտեսական եւ անատական պատժամիջոցնեցի հինգերորդ փաթեթն Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողության պատճառով: Ապրիլի 8-ին այդ մասին հայտնել Է Եվրամիության խորհուրդը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Խորհուրդն այսօր որոշում ընդունեց սահմանել Ռուսաստանի դեմ տնտեսական եւ անհատական պատժամիջոցների հինգեորդ փաթեթը»,- ասված Է հայտարարության մեջ:
ԵՄ-ն արգելել Է ռուսաստանյան նավերի մուտքն իր նավահանգիստներ եւ համաձայնեցրել Է ռուսական ածխի մատակարարումների բռնարգելքը, որն ուժի մեջ կմտնի ամռան վերջին, իր տարածքով փոխադրումները ՌԴ-ի եւ Բելառուսի ավտոտրանսպորտային գործարկուներին՝ բացառելով բժշկական եւ պարենային ապրանքները, քվանտային համակարգիչների, կիսահաղորդիչների, ավիավառելիքի ներկրումը եւ փայտանյութի, ցեմենտի, պարարտանյութերի, ծովամթերքի, ալկոհոլի ներմուծումը:
Նաեւ լիովին արգելված են գործարքավարությունները եւ սառեցրել Է «Ռուսաստանի չորս հանգուցային բանկերի» ակտիվները, անուններն առայժս հրապարակված չեն:
Բացի դրանից, ԵՄ-ն ընդլայնել Է բանկատոմսերի եւ արժեթղթերի վաճառքի արգելքը Ռուսաստանի եւ Բելառուսի իրավական անձանց, դրանում ներառելով «պաշտոնյաների, գործարարների եւ նրանց ընտանիքները». անունները կհրապարակվեն ավելի ուշ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: