Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Սերգեյ Լավրովի համատեղ մամուլի ասուլիսը, որին նախորդել էր նախարարների հանդիպումը, գրում է Tert.am-ը։
Լավրովն իր խոսքում ասել է, որ Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպմանն ընդգծել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների կատարման կարևորությունը։
Ըստ Լավրովի՝ Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի աշխատանքները շուտափույթ կմեկնարկեն, գրում է ՏԱՍՍ-ը: