Երեքշաբթի, 15 Հոկտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Այսուհետ էլեկտրոմոբիլներ կարելի է ներկրել 32 տոկոսով ավելի էժան գնով․ կառավարության որոշումը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Կառավարությունը սակագնային արտոնություն սահմանեց Հայաստանի տարածք ներմուծվող էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների նկատմամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ դեռևս 2022 թվականի մարտի 17-ին ԵՏՀ խորհրդի կողմից ընդունվել է համապատասխան որոշում, որի կետերից մեկով էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծման մաքսասակագնային արտոնություն կիրառելու մասին որոշում է կայացվել, և ամեն երկրին տրվել է որոշակի չափաքանակի քվոտա։

«Այդ շրջանակներում ներմուծվող էլեկտրական շարժիչով ավտոմեքենաներն ազատվում են մաքսային մաքսատուրքից։ Հայաստանը իր համար վերցրել է 7000 մեքենայի քվոտա, հաշվի առնելով այն, որ էապես ավելանում է ներմուծվող էլեկտրական շարժիչով մեքենաների քանակը»,- ասաց Քերոբյանը՝ նշելով, որ արտոնություն կտրամադրվի 6400 մեքենաների համար, որովհետև ցանկանում են որոշակի ռեզերվ պահել լրիվ նոր մեքենաների համար, որոնց ներմուծման գործընթացը երկար է տևում։

Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ ֆիզիկական անձանց համար այս որոշումը ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի մեկից հետո ներմուծված էլեկրտոմոբիլերի համար, և այն մարդիկ, ովքեր ներմուծել են և մաքսատուրք են վճարել, իրենք կարող են նոր հայտարարագիր լրացնել և ստանալ իրենց վճարված գումարները, իսկ իրավաբանական անձանց համար այս որոշումը ուժի մեջ է մտնում մարտի 31-ից հետո ներմուծված մեքենաների համար։

«Ներմուծման գործընթացը շատ աննկատ է անցնելու։ Այսինքն՝ հայտարարագիրը ավտոմատ տալիս է այդ քվոտայից օգտվելու հնարավորություն, որևէ լրացուցիչ գործողություն մարդիկ չպետք է անեն։ Սա լավ առիթ է ավելացնելու էլեկտրական մեքենաների քանակը մեր երկրում։ Ասեմ նաև, որ հաջորդ տարվա համար ունենք 8000 մեքենաների համար քվոտա»,- ասաց Քերոբյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ  այսպիսով մաքսատուրքից կազատվեն ՀՀ ներմուծվող առաջին 6400 էլեկտրոմոբիլները։ «Հիշեցնեմ, որ դեռևս 2019-20 թվականին էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծումը ազատել ենք ավելացված արժեքի հարկից։ Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոմոբիլներ կարելի է ներկրել 32 տոկոսով ավելի էժան գնով, քան սովորական ներքին այրման շարժիչներով ավտոմեքենաները։ Հետևաբար, կարծում եմ, որ սա իսկապես շատ լավ հնարավորություն է, որպեսզի էլեկտրոմոբիլներ ներկրվեն Հայաստանի Հանրապետություն։ Ուզում եմ ընդգծել, որ, բնականաբար, սա լավ առիթ է, որպեսզի ներդրումներ արվեն էլեկտրոմոբիլների լիցքավորման և սպասարկման ոլորտում, ինչը չափազանց կարևոր է»,- եզրափակեց վարչապետը։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img