Գագիկ Ծառուկյանը Հայաստան է հրավիրել ռուս հայտնի քանդակագործ Սալավաթ Շչերբակովին, ում ներկայացրել է Քրիստոսի 33-մետրանոց արձանի իր գաղափարը։
Շչերբակովը պատրաստակամություն է հայտնել ներկայացնել իր տարբերակը։
«Սա շատ հզոր մտահաղացում է, աշխարհին հոգևոր վերելք է պետք: Մեծ պատիվ է մասնակցել այս մեգանախագծին»,- ասել է քանդակագործը:
Նա կլինի 22-րդ հեղինակը, ում նախագիծը ևս կդրվի քննարկման:
Ի դեպ՝ Սալավաթ Շչերբակովի հայտնի գործերից է Հեյդար Ալիևի՝ Բաքվում գտնվող արձանը։