Թուրքական բանակը Իրաքի հյուսիսում Քուրդիստանի շրջանում նոր ռազմական գործողություն է սկսել, գրում է «Անադոլու» գործակալությունը։ Նշվում է, որ գործողությունը, իբր, սկսվել է Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) դեմ։
Ռազմական գործողության մեկնարկի մասին, որը կրում է Pençe Kilit ծածկանունը, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Թուրքիայի ռազմաօդային ուժերի օպերատիվ շտաբ այցի ժամանակ։ Աքարը հայտարարել է, որ գործողությունն ընդգրկում է Իրաքի երեք շրջան՝ Մետինա, Զապ և Ավաշին-Բասյան, և անցկացվում է ավիացիայի ակտիվ աջակցությամբ։