Նպատակը, որի համար մենք եկել ենք Ազատության հրապարակ, մարդկանց ուշադրությունը գրավելն է, սա մեծ բողոքի ակցիա չէ, սա տեղային ակցիա է մարդկանց իրազեկելու և նրանց հետո հողի վրա կանգնած խոսելու համար։ Այս մասին այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ով արդեն երրորդ օրն է Ազատության հրապարակում է և հայտարարել է անժամկետ գործողությունների մասին, փոխանցում է Tert.am-ը։
Վանեցյանը նշեց, որ իրենց պայքարը բացառապես իշխանափոխության համար չէ։
«Մենք չենք եկել այստեղ պահանջում բացառապես իշխանափոխություն։ Մենք ասում ենք իշխանափոխությունը պետք է իրականցվի, որ մենք հասնենք մեր գլխավոր նպատակին։ Մեր գլխավոր նպատակը մեր հայրենիքի անվտանգությունն է։ Ես չեմ ասում սրանց քշենք, ես ստանձնեմ իշխանությունը, մեր նպատակը անվտանգ երկիրն է ու Արցախը։ Այս մարդկանց գնալուց հետո է միայն հնարավոր լինելու շտկել այդ բոլոր հարցերը»,- ասաց Վանեցյանը։