Հայաստանում օրակարգը մեկն է՝ իշխանափոխություն, որը մեզ շանս կտա կասեցնելու այս հակահայ ընթացքը: Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը, փոխանցում է News.am-ը։
«Այլ օրակարգ չեմ տեսնում, իսկ իմ նշած օրակարգի սպասարկումը տեսնում եմ որպես քաղաքական ուժերի սուրբ պարտականություն մեր ազգի, մեր սերունդների, մեր նախնիների, մեր ինքնության առջեւ: Հույս ունեմ, որ այս ապակենտրոն պայքարի մեթոդաբանությունը, որ սկսվել է կիրառվել, նաեւ այլ դրսեւորում է ունենալու»,-ասաց նա: