Ուկրաինայում ստեղծված իրավիճակը ցույց է տվել Թուրքիայի կարևորությունը Եվրամիության (ԵՄ) համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նրա խոսքով՝ Թուրքիան Եվրամիությունից կոնկրետ քայլեր է ակնկալում միությանը լիիրավ անդամակցության համար։
Էրդողանը հայտնել է, որ Թուրքիայի համար ԵՄ անդամակցությունը մնում է ռազմավարական նպատակ
Թուրքիան Եվրամիության ասոցացված անդամ է 1964 թվականից։ 1987 թվականին երկիրը միությանը միանալու հայտ է ներկայացրել։