ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի ծրագրում այցելել Ուկրաինա։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։ Նա նաև հայտնել է, որ ԱՄՆ-ն զենքով բեռնված չորս ինքնաթիռ է ուղարկել Ուկրաինա՝ 800 միլիոն դոլար ծավալով օգնության նոր փաթեթից։
«Իհարկե, մենք ուկրաինացիներին աջակցում ենք բոլոր հասանելի ձևերով, բայց նախագահը (Բայդեն-խմբ․) չի պատրաստվում պատերազմել Ռուսաստանի հետ»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։