Երկուշաբթի, 10 Փետրվարի, 2025
- Գովազդ -spot_img

Ստեփանակերտի ոստիկանությունում տեղի ունեցած ողբերգական կրակոցների մանրամասները

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Ինչպես հայտնի է, ապրիլի 16-ին ժամը 22:25-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ Սերգո Շաքարյանը (ծնված 1969թ.) ապօրինի մուտք էր գործել Ստեփանակերտ քաղաքի Մ.Մաշտոցի փողոցում տեղակայված ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի 2-րդ հարկ և իր մոտ առկա «АК-74» տիպի ինքնաձիգով թիրախային կրակահերթ արձակել ծառայություն իրականացնող անձնակազմի ուղղությամբ: Այս մասին հայտնել է Արցախի ոստիկանությունը:

Ոստիկանության ավագ տեսուչ հերթապահ Ժիրայր Ենգիբարյանը կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է:

Chap.am-ին դեպքի դրդապատճառների վերաբերյալ հայտնի են դարձել բացառիկ մանրամասներ։

Արցախի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ճանապարհային ոստիկանները, ծառայության ընթացքում, կանգնեցրել են Ճարտար քաղաքի բնակիչ, արցախյան ազատամարտի, ապրիլյան և 44-օրյա պատերազմների մասնակից Սերգո Շաքարյանի մեքենան, որը վերջինս վարել է ոչ սթափ վիճակում։ Շաքարյանը չի ենթարկվել ոստիկանների հրամանին, որից հետո տեղում ծառայություն իրականացնող ոստիկաններից մեկը մյուսին խիստ տոնով ասել է՝ «եթե չի ենթարկվում հրամանին, բռնեք․․․» և հայհոյախառն արտահայտություն է արել։

Դրանից հետո Սերգո Շաքարյանի և ոստիկանների միջև ծեծկռտուք է սկսվել։ Ավելի ուշ դեպքի վայր է հասել Շաքարյանի որդին։ Տեսնելով հոր վրա կապտուկներ և վնասվածքներ, հարվածել է այդ նույն ոստիկանին, այնուհետև հորը տարել Ճարտար քաղաքի իրենց տուն։

Դեպքից որոշ ժամանակ անց, Սերգո Շաքարյանը տանից վերցրել է «АК-74» տիպի ինքնաձիգը, նստել տաքսի և գնացել ճանապարհային ոստիկանության բաժին ու կրակ բացել ոստիկանների ուղղությամբ։

Ինչպես մեր աղբյուրն է տեղեկացնում, մահացած իրավապահը վիճաբանության մասնակից ոստիկաններից չի եղել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանները այդ պահին ծեծի են ենթարկել Սերգո Շաքարյանին, վերջինս այս պահին գտնվում է ոստիկանությունում։ Սպանված ավագ տեսուչ Ժիրայր Ենգիբարյանն Արցախի նախագահի հրամանագրով հետմահու «Արիության մեդալով» է պարգևատրվել։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img