Չորեքշաբթի, 8 Փետրվարի, 2023
- Գովազդ -spot_img

Ազատագրական Շարժում․ Գործել համակարգված և միասնական ազատագրելու համար հայրենիքը դավադիր իշխանություններից

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

«Ազատագրական Շարժման» համակարգող խորհուրդը ողջունում է խորհրդարանական և առհասարակ ընդդիմադիր ուժերին՝ վերջապես ապակենտրոն փողոցային պայքար սկսելու համար:

Միևնույն ժամանակ հույս ենք տածում, որ ընդդիմադիր դաշտում գործող ուժերն  այս անգամ  վճռական կգտնվեն մեր ընդհանուր նպատակին հասնելու ճանապարհին: Վերջապես պետք է հասկանալ, որ չկա որևէ անձնական, խմբակային և նույնիսկ կուսակցական շահ, որը կարելի է վեր դասել ընդհանուր հայրենիքի և ազգային շահերից: Հետևաբար առանց համազգային համախմբման դժվար է  ազատագրվել այս «թուրքական լծից»:

«Ազատագրական Շարժման» համակարգող խորհուրդը դեռևս 2021 թվականի դեկտեմբերին իր ռազմավարության մեջ (https://zartonq.am/ASH.pdf ) սահմանել էր, որ այս թուրքահպատակ իշխանություններից ազատվելու նպատակով պատրաստ է համագործակցել բոլոր ազգային-պետական մտածողություն ունեցող ընդդիմադիր ուժերի հետ:

Հայության համախմբման նպատակով 2022թ. փետրվարի 25-ից Ազատագրական շարժման կողմից նախաձեռնվել է իշխանության հրաժարականի պահանջի ստորագրահավաքը (https://form.jotform.com/220514077543047):

Երբ համախմբված հայությունով ազատագրենք Հայաստանն այս իշխանություններից, անհրաժեշտ է լինելու ազգային միասնության և համերաշխության կարգով ձևավորել ժամանակավոր կամ անցումային կառավարություն:

Ժամանակավոր կամ անցումային կառավարության անդամների թեկնածուները պետք է իրենց գործունեությամբ համապատասխանեն և կրողը լինեն հետևյալ (7) յոթ  սկզբունքների՝

1․ Հայաստանի պետականության (ինքնիշխանության) պահպանում.

2․ Արցախի ինքնորոշման ճանաչում․

3․Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման և հատուցման սատարում․

4․ Հայոց բանակի հզորացում․

5․  Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելության արժևորում․

6․ Ազգային արժեքների պահպանում․

7․ Կոռուպցիայի վերացման իրական քայլերի իրականացում:

Մենք վերահաստատում ենք եռագույնի ներքո համագործակցելու մեր պատրաստակամությունը, երկիրն այս դժվարին վիճակից հանել ցանկացող բոլոր ազգային և պետական մտածողությամբ ընդդիմադիր ուժերի հետ: Նաև հորդորում ենք բոլորին գործել համակարգված և միասնական, ուղղակի և անուղղակի կերպով չխոչնդոտել ապակենտրոն ընդդիմադիր օջախների գործունեությունը, որոնց վերջնական նպատակը նույնն է՝ Հայաստանի ազատագրումը դավադիր իշխանություններից:

19, ապրիլ  2022 թ․

«Ազատագրական Շարժում »

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img