Ուկրաինան Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) հաղորդել Է Ուկրաինայի միջուկային կարգավորման պետական տեսչության եւ Չեռնոբիլի ատոմային Էլեկտրակայանի (ՉԱԷԿ) միջեւ ուղիղ կապի վերականգման մասին։
«Սա շատ լավ նորություն Է, որ կարգավորող մարմինն այժմ կարող Է ուղիղ կապվել կայանի հետ, երբ դա անհրաժեշտ Է»,-ՄԱԳԱՏԷ-ի ամենօրյա ամփոփագրում մեջբերվում Է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիի խոսքը:
Ամփոփագրում նաեւ ասվում Է, որ Գրոսին պլանավորում Է այս ամսվա վերջին գլխավորել ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների պատվիրակությունը Չեռնոբիլի ատոմային Էլեկտրակայան այցելության ժամանակ՝ միջուկային անվտանգության պահպանման եւ ռադիոլոգիական գնահատման, այնտեղ կենսականորեն կարեւոր սարքավորումներ հասցնելու եւ գործակալության հեռավոր դիտազննման համակարգերի վերանորոգման համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: