Ռուսաստանը Շվեդիային և Ֆինլանդիային տվել է բոլոր նախազգուշացումները ՆԱՏՕ-ին նրանց հնարավոր անդամակցության հետևանքների մասին, չորեքշաբթի «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է Tert.am-ը։
«Բրյուսելը, Միացյալ Նահանգների հովանու ներքո, երկար ժամանակ ներքաշել է Շվեդիային և Ֆինլանդիային իրենց կառույցների մեջ, տարբեր հիբրիդային միջոցներ են ձեռնարկվել զորավարժությունների կամ վարժանքների անվան տակ՝ նրանց իրականում ներգրավելու համար: Մենք մեր բոլոր զգուշացումներն արել ենք՝ թե՛ հրապարակային, թե՛ երկկողմանի ուղիներով»,-ասել է Զախարովան։