Երկուշաբթի, 7 Հոկտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Արթուր Դավթյան․ 44-օրյա պատերազմի առնչությամբ քրեական հետապնդում է հարուցվել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության 60 ներկայացուցչի նկատմամբ

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Դատախազությունը ունի օբյեկտիվ ապացույցներ, որ 44-օրյա պատերազմում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինծառայողների կողմից թույլ են տրվել միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդումը:

«Կոնկրետ դեպքերով կանխամտածված թիրախավորվել են բնակավայրերը, քաղաքացիական անձինք, իրականացվել է քաղաքացիական անձանց սպանություն, պատերազմ վարելու կանոններ են խախտվել, արգելված զինատեսակներ են կիրառվել, թիրախավորվել և ոչնչացվել են հայկական պատմամշակութային արժեքներ և ազգային ատելության հողի վրա իրականացվել են բռնություն գործադրելու, խոշտանգման և սպանության գործողություններ»,- ասաց Դավթյանը:

Արթուր Դավթյանն անդրադարձավ նաև 44-օրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցած  ահաբեկչական դրսևորումներին:

«Քրեական գործով ձեռք բերված օբյեկտիվ ապացույցները ակնհայտորեն վկայում են այն մասին, որ 2020 թվականի դեռևս հունիս-հուլիս ամիսներից սկսած Սիրիայի հյուսիսային հատվածներից հանրահայտ ահաբեկչական խմբավորումների կողմից իրականացվել են վարձկանների հավաքագրումներ: Հավաքագրված վարձկանները անարգել Թուրքիայի տարածք են տեղափոխվել Թուրքիա-Սիրիա պետական սահմանով` առանց վերահսկողության և առանց ստուգման, իսկ Թուրքիայից ինքնաթիռով տեղափոխվել են Ադրբեջան:

Ադրբեջանի տարածքում իրականացվել է նրանց ռազմական պատրաստումը: Հենց մեր կողմից ձերբակալված սիրիացի վարձկանների ցուցմունքների մեջբերմամբ` հատուկ լեռնային հատվածներում մարտ վարելու համար հատուկ պատրաստություն են անցել: Հրահանգավորում են ունեցել թիրախավորել, սպանել, խոշտանգել բնակավայրերում գտնվող քաղաքացիական բնակչությանը»,- նշեց Դավթյանը:

Գլխավոր դատախազի խոսքով`44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործերով քրեական հետապնդում է հարուցվել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության 60 ներկայացուցչի նկատմամբ:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img