Չորեքշաբթի, 19 Մարտի, 2025
- Գովազդ -spot_img

Գլխավոր դատախազ․ 2021-ին քրեական հետապնդում է իրականացվել մոտ 600 պաշտոնատար անձի նկատմամբ

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Դատախազության ավանդական առաջնահերթությունը շարունակում է մնալ կոռուպցիայի դեմ պայքարը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդումը:

«2021 թվականի ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործություններ կատարելու համար քրեական հետապնդում է իրականացվել 1698 անձի նկատմամբ`նախորդ տարվա համեմատ մոտ 300-ով ավելի: Այդ 1698 անձանցից մոտ 600-ը հանդիսացել են պաշտոնատար անձ»,- ասաց Դավթյանը:

Գլխավոր դատախազի խոսքով` տարվա ընթացքում հաջողվել է քննությունն ավարտել և դատի տալ շուրջ 433 անձի կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար: «Տարվա ավարտի դրությամբ ընթացիկ կոռուպցիոն բնույթի քրեական գործերով բացահայտված պետությանը պատճառված վնասը կազմել է 443 միլիարդ դրամ: Միայն 2021 թվականի ընթացքում փաստացի քննության փուլում վերականգնվել է 7 միլիարդ դրամի վնաս: Այս քրեական գործերի մեծամասնությունը բավականին երկար ժամանակ քննվող քրեական գործեր են: Ակնհայտ է, որ պետությանը պատճառված վնասի հաշվարկը, պարզումը, դրա պատշաճ ապացուցողական բազայով հիմնավորումը ժամանակատար գործընթաց է և որպես կանոն դա շատ հաճախ պայմանավորված է նաև հատուկ գիտելիքների կիրառմամբ, այսինքն` փորձաքննությունների նշանակմամբ, որն էլ բերում է քննության երկարատևության:  Դրա համար մենք դեռևս  1-1.5 տարի առաջ հարուցված քրեական գործերով իրական արդյունքները տեսնում ենք շատ ավելի ուշ: Համեմատության համար նշեմ, որ միայն այս տարվա առաջին եռամսյակում ունենք 19 միլիարդ դրամի պետությանը պատճառված վնասի վերականգնում: Դա վկայությունն է նրա, որ ավելի վաղ հարուցված քրեական գործերը արդեն մոտենում են իրենց հանգուցալուծումներին»,- եզրափակեց Դավթյանը:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img