Շաբաթ, 24 Փետրվարի, 2024
- Գովազդ -spot_img

Արցախի հիմնահարցը չի կարող դառնալ սակարկման առարկա

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Մի խումբ անհատ գործիչներ հանդես են եկել նախաձեռնությամբ եւ դիմել են Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի մտահոգ շրջանակներին` միանալու իրենց հայտարարությանը։
Նախաձեռնող խմբում ընդգրկված են Պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Արտակ Բշտիկյանը, ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար, Արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը, Վարչապետի նախկին գլխավոր խորհրդական, քաղաքագիտության դոկտոր Արսեն Գասպարյանը, Արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը, Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար, Արտակարգ եւ լիազոր դեսպան Կարեն Միրզոյանը, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, Զբոսաշրջության կոմիտեի նախկին նախագահ Զարմինե Զեյթունցյանը, Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիք Հարությունյանը:

Նշվում է, որ նախաձեռնությունը«զերծ է որեւէ կուսակցական կապակցվածությունից»։

Արցախի ճակատագրի մասին հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«2020 թվականի 44-օրյա արցախյան պատերազմից ի վեր թուրք-ադրբեջանական տանդեմի սպառնալիքները վերաբերում են թե՛ արտաքին քաղաքական, թե՛ ռազմական, թե՛ տնտեսական եւ թե՛ մշակութային ոլորտներին, որոնք կարեւորագույն նշանակություն ունեն մեր պետականության, ինչպես նաեւ ազգային ու տարածաշրջանային անվտանգության համակարգում: Ուստի, այս հարթություններում առկա մարտահրավերները պետք է ընկալել իրատեսորեն, առանց ավելորդ հուզականության, ծայրահեղությունների եւ կեղծ խաղաղասիրության:

Մենք համոզված ենք, որ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերություններում առավել ցայտուն են դրսեւորված հետեւյալ խնդիրները, որոնց հանդեպ մոտեցումները պահանջում են հստակություն՝ հենված բացառապես մեր ազգային-պետական շահերի վրա.

•    Արցախի հիմնահարցը, որի հիմքում ընկած է միջազգայնորեն ամրագրված ազգերի ինքնորոշման եւ իր ճակատագիրը տնօրինելու հիմնարար իրավունքը, ոչ մի պարագայում, որեւէ պատճառաբանությամբ կամ որեւէ մեկի կողմից չի կարող դառնալ սակարկման առարկա։ Արցախի Հանրապետության ճակատագիրը Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի ողջ հայության միասնական իրավունքների եւ պատասխանտվության տիրույթում է:

•    Արցախի Հանրապետության կարգավիճակը, ներառյալ Հադրութի եւ Շուշիի շրջանները, Հայաստանի եւ Արցախի միջեւ անխափան եւ ազատ հաղորդակցությունը, հայերի վերադարձն իրենց մշտական բնակության վայրերը, արցախահայության անվտանգությունը եւ ռուսական խաղաղապահ առաքելության հետ մշտական աշխատանքը պետք է դառնան մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունները:

•    Արցախի անվտանգության երաշխավոր կարող են լինել միայն ժամանակակից եւ մարտունակ Արցախի պաշտպանության բանակը եւ Հայաստանի զինված ուժերը։ Հայաստանի անվտանգությունն ուղղակիորեն կապված է Արցախի անվտանգության հետ: 

•    Թուրքիայի հետ առանց նախապայմանների բանակցային գործընթացում Հայոց ցեղասպանության հիմնախնդիրն անսակարկելի է։ Հայ-թուրքական երկխոսության արդյունավետությունը չի կարող պայմանավորված լինել Արցախի կարգավիճակի եւ Արցախում անվտանգության խնդիրների վերջնական լուծման հետ:

Մեր տարածաշրջանում խաղաղություն, սահմնազատում ու սահմանագծում, կոմունիկացիաների վերաբացում, միջպետական հարաբերությունների հաստատում հասկացություններն ունեն հստակ իրավիճակային, աշխարհաքաղաքական եւ ռազմաքաղաքական  առանձնահատկություններ: Եթե խաղաղության ձգտումը Հայաստանի եւ Արցախի համար վերածվի ինքնանպատակ քաղաքականության, ապա պատերազմը վերսկսելու խաղաքարտն անընդհատ կդառնա շահարկման առարկա։ Այս փուլում, երբ վերոհիշյալ հիմնահարցերը լուծված չեն, մեզ համար անընդունելի են Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները մեր հասարակությանն ու Սփյուռքին ներկայացնելու սին փաստարկները եւ քարոզչությունը, կասկածելի են դրանց ճշմարտացիությունն ու անկեղծությունը:

Համազգային այս խնդիրների արդյունավետ իրագործման համար, անհրաժեշտ է օգտագործել վստահաբար դեռ չսպառված դիվանագիտական զինանոցը եւ համայն հայության ամբողջական ներուժն ու միասնակությունը։ Մի կողմ դնելով բոլոր տարաձայնությունները, հարկավոր է համազգային անհամաձայնությունը բարձրաձայնել Հայաստանի եւ Արցախի համար սպառնալից ցանկացած դրսեւորման հետ եւ ոտքի կանգնել պաշտպանելու մեր ազգային-պետական շահերը եւ արժանապատվությունը։

Հայրենիքը վեր է ամեն ինչից եւ չի կարող վտանգվել որեւէ պարագայում»։

Հայտարարությանը միացել են՝

Րաֆֆի Հովհաննիսյան       Նախկին արտգործնախարար

Վարդան Օսկանյան           Նախկին արտգործնախարար

Արա Այվազյան                   Նախկին արտգործնախարար

Ավետ Ադոնց                      Արտակարգ եւ լիազոր դեսպան, նախկին փոխարտգործնախարար

Արտակ Ապիտոնյան          Արտակարգ եւ լիազոր դեսպան, նախկին փոխարտգործնախարար

Գագիկ Ղալաչյան               Արտակարգ եւ լիազոր դեսպան, նախկին փոխարտգործնախարար

Ռուբեն Կարապետյան       Արտակարգ եւ լիազոր դեսպան

Գրիգոր Առաքելյան             Արտակարգ եւ լիազոր դեսպան

Վարդան Ասոյան                Արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար

Կարեն Դադուրյան             Արտգործնախարարի նախկին խորհրդական

Նաիրա Զոհրաբյան            ԱԺ նախկին պատգամավոր

Մետաքսե Հակոբյան          Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր

Ռուբեն Մելիքյան                Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների նախկին պաշտպան

Վիգեն Սոնենց-Փափազյան    Իրավաբան, միջազգային օրենքի մասնագետ, Ամերիկայի Հայ դատի Արեւմտյան ափի նախկին տնօրեն

Վարուժան Իսկենդերյան       Ավստրալիայում Արցախի Հանրապետության նախկին ներկայացուցիչ

Աշոտ Մելքոնյան                   Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս

Ռուբեն Սաֆրաստյան           Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս

Արամ Սիմոնյան                    Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ

Գուրգեն Մելիքյան                 ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր

Արծրուն Ավագյան                 Բանասիրական գիությունների դոկտոր, պրոֆեսոր

Սամվել Մուրադյան               Բանասիրական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր

Մարատ Գրիգորյան              ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի դեկան

Էդիկ Մինասյան                    Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Անժելա Աչիկգյոզյան              Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Յուրա Ավետիսյան                Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Վարդան Ոսկանյան              ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր

Վարուժան Գեղամյան           Պատմական գիտությունների թեկնածու

Արաքս Մանսուրյան               Օպերային երգչուհի, պրոֆեսոր

Հրանտ Թոխատյան                ՀՀ ժողովրդական արտիստ

Դավիթ Ամալյան                     ՀՀ վաստակավոր արտիստ

Շուշան Պետրոսյան                ՀՀ վաստակավոր արտիստ

Արմեն Հյուսնունց                    Արվեստի վաստակավոր գործիչ

Ալլա Լեւոնյան                         ՀՀ վաստակավոր արտիստ

Արամ Գեւորգյան (Արամո)       ՀՀ վաստակավոր արտիստ

Մհեր Մկրտչյան                      Պետական մրցանակի դափնեկիր, կինոռեժիսոր

Դավիթ Սահակյանց                Արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր մուլտիպլիկատոր

Նարեկ Դուրյան                      Բեմադրիչ, դերասան

Կարեն Գրիգորյան                  Մեդիափորձագետ, գիտությունների թեկնածու, երգահան եւ հեռուստահաղորդավար

Արաբո Իսպիրյան                   Երգիչ

Հովհաննես Գալստյան            Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Վահե Յան                              Կինոռեժիսոր

Արթուր Գեւորգյան                  Քանդակագործ

Վահե Բեգոյան                       «Սաղմոսերգու» երգչախմբի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img