ՌԴ-ն աջակցում է Բաքվի և Երևանի միջև խաղաղ պայմանագրի համաձայնեցմանը, տրամադրված է կողմերի միջև ստեղծել վստահության և փոխըմբռնման մթնոլորտ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը:
«Աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանագրի համաձայնեցմանը: Ռուսական կողմը տրամադրված է այսուհետ ևս ամեն կերպ օգնել Բաքվին և Երևանին գտնել շփման եզրեր, ստեղծել վստահության և փոխըմբռնման մթնոլորտ: Միաժամանակ, ողջունում ենք երրորդ երկրների այն նախաձեռնությունները, որոնք կարող են լրացնել մեր համատեղ ջանքերը, այլ ոչ թե հիմնված են աշխարհաքաղաքական խաղերի տրամաբանության վրա»,- հայտարարել է Գոնչարը: