Շաբաթ, 25 Հունվարի, 2025
- Գովազդ -spot_img

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Ապրիլի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Սիրիայի Արաբական Հանրապետության խորհրդարանի Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լյուսի Իսկանյանի գլխավորած պատվիրակությանը։

Նորին Սրբությունը, ողջունելով հյուրերին, ընդգծեց, որ վերջիններիս այցը Հայաստան Հայոց ցեղասպանության ոգեկոչման շրջանականներում լավագույնս վկայում է երկու ժողովուրդների բարեկամական և ջերմ հարաբերությունների մասին, որոնք ունեն դարվոր պատմություն։

Հանդիպմանը Հայոց Հովվապետը գոհունակությամբ արձանագրեց, որ Հայոց ցեղասպանությունը վերապրած հայ ժողովրդի զավակները կարողացել են ապաստան գտնել Սիրիայում և կազմակերպել իրենց ազգային-հոգևոր կյանքը՝ օգտակար ներդրում բերելով երկրի հասարակական կյանքի տարբեր ոլորտների առաջընթացին:

Այս առիթով Վեհափառ Հայրապետը, վերհիշելով իր այցերը Սիրիայի Արաբական Հանրապետություն, ինչպես նաև հանդիպումները Սիրիայի նախագահի հետ Սիրիայում և Սուրբ Էջմիածնում, ուրախությամբ հաստատեց հայ համայնքի նկատմամբ Սիրիայի իշխանությունների կողմից ցուցաբերվող հոգատար վերաբերմունքը։ Նորին Սրբությունն իր երախտագիտությունն ու գնահատանքը հայտնեց Սիրիայի խորհրդարանին Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու համար։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևոր նկատեց նաև հայ-սիրիական կապերի և փոխգործակցության սերտացման ու զորացման գործում Հայ Եկեղեցու համայնքների դերակատարությունը։ Իր հերթին տիկին Լյուսի Իսկանյանը, Նորին Սրբությանը ներկայացնելով պատվիրակության անդամներին, հաստատեց, որ Սիրիայի իշխանությունները շարունակում են իրենց աջակցությունը բերել սիրիահայությանը՝ խրախուսելով վերջինիս ներգրավվածությունը երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային գործընթացներին։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին, սրբավայրերի ու խաչքարերի պղծման և ոչնչացման դեպքերին։

Խոսելով Հայաստանի և Արցախի ժողովրդի խաղաղ ու անկախ ապրելու իրավունքի դեմ Ադրբեջանի կողմից շարունակվող ոտնձգությունների և հետպատերազմյան մարտահրավերների մասին՝ Նորին Սրբությունը վստահեցրեց, որ հայ ժողովուրդն իր մեջ ուժ կգտնի հաղթահարելու առկա դժվարությունները։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img