Երեկվա օրը շատ լավ եմ գնահատում, մարդկանց մասնակցության թիվը բավականին մեծ էր, ազգը արթնացել է և մարդիկ գիտակցել էն, որ պետք է քշել այս իշխանություններին։ Այս մասին լրագողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ով ապրիլի 17-ից հայտարարել էր Ազատության հրապարակում բողոքի ակցիաների մեկնարկի մասին, գրում է Tert.am-ը։
«Իշխանությունները ստում են հերթական անգամ և մեր պայքարի հետևանքով նոր պատերազմի թեզը առաջ տանելով՝ փորձում են ահաբեկել մեր բնակչությանը։ Նոր պատերազմ չի լինելու, այն լինելու է, եթե իրենք մնան իշխանության։ Պատերազմը հիմա էլ շարունակվում է, երեկ չէ առաջին օրը ունեցանք ևս մեկ գերի, ինչ է սա, եթե ոչ պատերազմ։ Իշխանությունները հերթական անգամ մանիպուլացնում են ժողովրդին, որ լինելու է պատերազմ, պատերազմ չի լինելու, լինելու դեպքում՝ մենք ունակ ենք կանխել այն»,- ասաց Արթուր Վանեցյանը։