Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բողոքի ցույցի մասնակիցներին առաջարկեց 10 հոգանոց խումբ կազմել և իրավիճակը քննարկել ավելի հարմար պայմաններում։
«Ձեր պահանջի արդարացիությունը ոչ մի վայրկյան չի կարող վիճարկվել։ Բայց վստահ եմ եկել եք, որ հասկանաք այդ պահանջին իրականացման ուղղությամբ գործ արվում է թե ոչ։ Դրա համար առաջարկում եմ խումբ կազմել ու հանգիստ միջավայրում խոսել, բոլորիդ հարցերին պատասխանել»։
Արթուր Դավթյանը հեռացավ, քանի որ նրա խոսքով այս պայմաններում չի կարող որևէ բան քննարկել։ Դրան հաջորդեց մարդկանց վանկարկումները՝ «Նիկոլ դավաճան»։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված տղաների ծնողները, քաղաքական ուժերի ներկայացուցիչները Արթուր Դավթյանից պահանջում են քրեական գործով Նիկոլ Փաշինյանին ներգրավել որպես մեղադրյալ, հարցաքննել նրան և հստակ բացատրել, թե ինչ քայլեր է կատարում դատախազությունը պատերազմի հանգամանքները պարզելու ուղղությամբ։