ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը քիչ առաջ Դատախազության դիմաց բողոքի ցույց իրականացնող զոհված զինծառայողների ծնողների հետ կարճ հանդիպման ժամանակ ի պատասխան ծնողների մեղադրանքների, որ կարելի էր պատերազմը կանխել և իրենց որդիներին չսպանել, ասաց՝ եթե առանց պաշտպանություն իրականացնելու մեր հայրենիքից տարածք զիջվեր, մեղադրանք չէ՞ր լինելու։
Հիշեցնենք, որ նրանք պահանջում են Նիկոլ Փաշինյանին և բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկել։