Ազատագրական շարժման անդամ Նաիրի Հոխիկյանը, ով այս պահին զոհված զինծառայողների ծնողներին հետ գտնվում է Դատախազության շենքի առջև , լրագրողների հետ զրույցում ասաց՝ չի կարծում թե Հակակոռուպցիոն կոմիտեն կբավարարի ծնողների պահանջը և Նիկոլ Փաշինյանին կներգրավի որպես մեղադրյալ։ Նրա կարծիքով՝ Կոմիտեն միանշանակ կաշկանդվածություն ունի այս գործով։
Հոխիկյանի խոսքով՝ Դատախազությունը փորձում է ժամանակ շահել և ցուցումներ ստանալ։ «Նրանք փորձում են հասկանալ՝ այս ցույցերի ու ընդվզումների արդյունքում Նիկոլ Փաշինյանը իշխանությունից կհեռանա, թե՞ ոչ, եթե հեռանա, ապա կներգրավեն որպես մեղադրյալ»,- ասաց Հոսխիկյանը։
Հիշեցնենք, որ հարուցվել է քրեական գործ՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրելու համար։ Իսկ զոհված զինծառայողների ծնողները և փաստաբանները պահանջում են Նիկոլ Փաշինյանին ներգրավել որպես մեղադրյալ, քանի որ վերջինս Ազգային ժողովում պարզ խոստովանեց, որ կարող էր կանգնեցնել պատերազմը, սակայն կլիներ նույն իրավիճակն՝ առանց հազարավոր զոհերի։