Զոհված զինծառայողի ծնողները ՀՀ գլխավոր դատախազության դիմաց են և բավական վրդովված։ Նրանց չի բավարարում Դատախազության և Կոմիտեի պատասխանը, որ քրեական գործով Փաշինյանին մեղադրյալ ներգրավելու համար 5 օր ժամանակ է հարկավոր։
«Եթե Փաշինյանը պատասխանատվության չենթարկվի, ես դառնալու եմ դատավոր։ Ես խեղդելու եմ իր մեծին ու փոքրին։ Չեմ խղճալու։ Ես իրեն էլ եմ ասել։ Մեր երեխեքը չկան, ես 5 օր չեմ կարա սպասել։ Ինքը կանգնել է մեր առաջ ասում է ձեր երեխեքը կարող էին չզոհվել։ Էս ինչ ձև է»,- ասաց ծնողներից մեկը։
Ծնողները նշեցին, որ իրենք կխոսեն փաստաբան Արա Զոհրաբյանի հետ և կհասկանան իրենց հետագա քայլերը։
Զոհված զինվորների ծնբողները պահանջում են անհապաղ կալանավորել Փաշինյանին, պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին։