Երևանի մի շարք փողոցներ փակելու համար բերման է ենթարկվել 18 անձ:
Ոստիկանությունից նշեցին, որ Հանրապետության հրապարակից բերման է ենթարկվել 11 անձ, 7 անձ էլ բերման է ենթարկվել Թումանյան փողոցից՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը)նախատեսված արարքի համար:
Ընդդիմությունը Երևանի տարբեր հատվածներում իրազեկման ակցիա է անցկացնում` փակելով փողոցներ: