Արա Զոհրաբյանի միջնորդությունը Նիկոլ Փաշինյանին հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրյալ ներգրավելու մասին փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ գործով քննիչին։ Այս մասին Դատախազության դիմաց հայտարարեց Դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Դատախազության դիմաց զոհվածների ծնողների հետ հանդիպման ժամանակ Կոմիտեի ներկայացուցիչը պատասխանեց, որ որևէ կաշկանդվածություն չունի ու քրեադատավարական բոլոր գործողությունները կկատարվեն օրենքով սահմանված կարգով։
Զոհված զիինծառայողների ծնողները բավական վրդովված են և իրենց չի բավարարում Դատախազության ու Կոմիտեի աշխատանքը։