Ասում են՝ եթե Հայաստանում լինի իշխանափոխություն, Ալիևը կջղայնանա ու պատերազմ կլինի։ Խաբում են ձեզ, Ալիևով փորձում են վախեցնել։ Պատերազմ կլինի, եթե Նիկոլը մնա իշխանության, որովհետև Ալիևին տված խոստումներ ունի․ ծնկի է եկել թուրքի առաջ։
Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարել է Իշխան Սաղաթելյանը։ Սաղաթելյանն ընդգծել է, որ Փաշինյանին հեռացնելուց հետո ձևավորվելու է ազգային համաձայնության կառավարություն։ Այդ կառավարությունը լինելու է ժամանակավոր։ Դա չի լինելու որևէ կուսակցության, որևէ անհատի կառավարություն։