Լրագրողների հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը, ով մի խումբ քաղաքացիների հետ անհնազանդության ակցիա է իրականացնում Իսակովի պողոտայում, հայտնեց, որ իրենք դուրս են եկել խաղաղ, ինքնաբուխ երթի, ոստիկանները սադրելով մարդկանց բերման են ենթարկում։
Նրա խոսքով՝ մոտ 20-ից ավել բերման ենթարկվածներ կան։
«Իրենց թվում է, թե նման ձևերով և միջոցներով կարող ենք կասեցնել այս համաժողովրդական շարժումը։ Պայքարը շարունակվելու է և ավելի ուժեղ է լինելու ամեն ինչ։ Սա ցույց է տալիս իրենց վախերը։ Մեր ժողովուրդը պետք է հստակ պահանջ ներկայացնի։ Այս պարտվողական քաղաքականությամբ և թուրքամետ ուղղվածությամբ իշխանությունը չի կարող Հայաստանում շարունակել իշխանություն ունենալ»,- ասաց Քոչարյանը։