Արցախում ադրբեջանական ռազմական շարասյան մեքենան հրել ու ձորակն է գցել հայկական տաքսին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ հավելելով, որ զոհեր ու տուժածներ, բարեբախտաբար, չկան։
«Արցախում ադրբեջանական ռազմական շարասյան մեքենան հրել ու ձորակն է գցել հայկական տաքսին: Հրաշքով՝ զոհեր ու տուժածներ չկան», — գրել է նա՝ կից հրապարակելով միջադեպի լուսանկարները։