Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին մայիսի 13-ին կլքի պաշտոնը՝ աշխատելով գրեթե մեկուկես տարի, հայտնել է ԱՄՆ-ի վարչակազմը:
Նշվում է, որ Սպիտակ տան նոր մամուլի քարտուղար կդառնա նրա ներկայիս տեղակալ Կարին Ժան Պիերը:
«Ես հպարտությամբ հայտնում եմ, որ Կարին Ժան Պիերը կդառնա Սպիտակ տան հաջորդ մամուլի քարտուղարը»,-ներկայացնելով նրան՝ ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ նա կլինի պատմության մեջ առաջին սևամորթ ամերիկուհին և ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչը, ով կզբաղեցնի այս պաշտոնը։