Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ է նշանակվել, տեղեկանում ենք e-gov.am-ից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արտյոմ Մեհրաբյանին նշանակել ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ»,–ասվում է Փաշինյանի որոշման մեջ։
Նշենք, որ Մեհրաբյանը մինչ այս զբաղեցնում էր Չարենցավանի հաստոցաշինական գործարանի տնօրենի պաշտոնը։