Սահմանադրական դատարանը Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գագիկ Ջհանգիրյանի՝ ՍԴ անդամի պաշտոնում նշանակումը սահմանադրական է ճանաչել։
«2022 թվականի մայիսի 6-ին «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի 9-րդ մասի և 86-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ․
- «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի 9-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը։
- «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի և 86-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը։
3․ Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Որոշումը Սահմանադրական դատարանի կայքում կհրապարակվի եռօրյա ժամկետում»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Սահմանդրական դատարանի խոսնակ Եվա Թովմասյանը։
Հիշեցնենք, որ Սահմանդրական դատարանում վիճարկվում էր Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի՝ տարիքային սահմանափակմամբ պայմանավորված պաշտոնավարման սահմանադրականության հարցը։
Հավելենք, որ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածով սահմանված են Բարձրագույն դատական խորհրդի անդամներին ներկայացվող պահանջները, որի 9-րդ մասում ասվում է․ «Ազգային ժողովի կողմից որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ չի կարող ընտրվել այն անձը, որն ունի սույն օրենսգրքով դատավոր նշանակվելու համար սահմանված որևէ սահմանափակում»:
Իսկ 86-րդ հոդվածով սահմանված են Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունների դադարումը, դադարեցումը և կասեցումը։ Հոդվածի 2-րդ մասում նշվում է, որ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարում են սույն օրենսգրքի 20-րդ գլխով սահմանված կանոններով։ 20-րդ գլխով էլ սահմանաված են դատավորի լիազորությունները դադարեցնելու և դադարելու դեպքերը։