Լիբանանի արդյունաբերության նախարար և երկրի Ազգային ժողովի հառաջիկա ընտրություններում Զահլե քաղաքի ընտրատարածքում հայերին վերապահած պատգամավորական տեղի թեկնածու Ջորջ Բուշեկյանը
համալրել է շարքերը այն պաշոնյաներին եւ գործարարներին, որոնց անունները հայտնվել են աշխարհում անօրինական հարստացողների վերաբերյալ Պանամայի փաստաթղթերում։
Ինչպես գրում է Ալ Սիյասա օրաթերթը, Բուշեկյանը Բրիտանական Վիրջինյան կղզիներում 2007թ. հիմնել է օֆշորային ընկերություն՝ Technor Holdings Limited անվամբ, իսկ Լիբանանում գրանցված ընկերության սեփականատիրոջ (այսինքն՝ Ջորջ Բուշիկյանի) հասցեն է՝ «Georges Bouchikian SAR —
Center Fouad Chehab – Փողոց՝ Սին Էլ Ֆիլ – Բեյրութ – Լիբանան»:
Օրաթերթը, կցելով համապատասխան հղումները, նշել է՝ ինչու՞ է Ջորջ Բուշեկյանը գրանցել օֆշորային ընկերությունը (Technor Holdings Limited) Բրիտանական Վիրջինյան կղզիներում Mossack Fonseca Legal Services-ի միջոցով, որը մեղադրվում են անօրինական գործողությունների մեջ ներգրավվածության
մեջ, ինչպիսիք են հարկերից խուսափումը և փողերի լվացումը:
Ջորջ Բուշեկյանը Լիբանանի խորհրդարանական ընտրություններին թեկնածու է առաջադրվել Հայ հեղափոխական դաշնակցության Լիբանանի կենտրոնական կոմիտեի Հըզբոլլահի հետ:
Ընտրությունները կկայանան սույն թվականի մայիսի 15-ին:
Աղբյուրը՝ https://elsiyasa.com/article/256625
https://offshoreleaks.icij.org