Եվրահանձնաժողովը Կիևից ակնկալում է Եվրամիությանն անդամակցելու հարցաշարի երկրորդ մասը, իսկ Կիևի կարգավիճակի վերաբերյալ որոշումը կկայացվի հունիսին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հայտարարությանը։
«Անհամբեր սպասում եմ հարցաշարի երկրորդ մասը ստանալուն: Եվրոպան մտադիր է իր որոշումը կայացնել հունիսին»,- ասել է ֆոն դեր Լեյենը։
Նշվում է, որ երկրին թեկնածուի կարգավիճակ տալուց հետո սկսվում է ԵՄ-ին երկրի անդամակցության պայմանների շուրջ բանակցությունների գործընթացը։
Եվրահանձնաժողովի կայքում հրապարակված Flash Eurobarometer-ի վերջին հարցումը ցույց է տվել, որ ԵՄ քաղաքացիների ավելի քան 65%-ը կարծում է, որ Ուկրաինան պետք է միանա ԵՄ-ին, երբ պատրաստ լինի դրան։ Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու ամենաշատ կողմնակիցները նկատվում են Պորտուգալիայում՝ 87%, և ամենաքիչը Հունգարիայում՝ 47%։ Ուկրաինայի մուտքի դեմ ամենաշատ հակառակորդները Լյուքսեմբուրգում են38% և Հունաստանում
37%: Ընդհանուր առմամբ, ասոցիացիայի բոլոր երկրներում, բացառությամբ Հունգարիայի, Կիևի եվրաինտեգրման կողմնակիցների թիվը գերազանցում է 50%-ը։
Միաժամանակ, Լեհաստանում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Դեշչիցան կարծիք է հայտնել, որ Ուկրաինան մոտ ապագայում ԵՄ անդամ չի դառնա: