ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն անդրադարձել է Հայաստանում ընդդիմության բողոքի ցույցերին ու հայտարարել, որ ԱՄՆ-ը կոչ է անում իշխանություններին՝ զսպվածություն ցուցաբերել, իսկ ցուցարարներին՝ իրենց կարծիքն արտահայտել խաղաղ։
«Մենք կարծում ենք, որ խաղաղ ցույցերը բաց քաղաքական համակարգի տարր են։ Մենք լիովին աջակցում ենք արտահայտվելու և խաղաղ հավաքների հիմնարար ազատություններին։ Կոչ ենք անում մարդկանց իրենց կարծիքն արտահայտել խաղաղ եղանակով։ Իշխանություններին հորդորում ենք զսպվածություն դրսևորել, իսկ ցուցարարներին կոչ ենք անում զերծ մնալ բռնությունից և հարգել օրենքի գերակայությունն ու Հայաստանի ժողովրդավարությունը»։