ՀՀ վարչապետի առաջարկով, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արման Իսրայելյանը նշանակվել է Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար (նստավայրը՝ Բրյուսել):
Իսրայելյանը ՀՀ արտաքին գործերի նախարարությունում աշխատել է 1994թ–ից։
1994 – 1998 թթ.–ին եղել է ՆԱՏՕ-ի բաժնի կցորդ, ապա երրորդ քարտուղար։ 1999–2010 թթ.–ին աշխատել է Չինաստանում, ԱՄՆ-ում, Հնդկաստանում ՀՀ դեսպանություններում։
2013 – 2014 թթ.–ին եղել է ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության խորհրդական, Եվրոպայի Խորհրդում ՀՀ նախագահության աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի անդամ, 2014 – 2017 թթ.–ին Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպանություն խորհրդական, 2018 թ.–ին` Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպանություն արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավարի տեղակալ։
Իսկ 2018 — 2022 թթ.–ին գործուղվել է ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմ, որպես արտաքին կապերի վարչության պետ։