Մայիսի 8-ին, երբ ընդդիմությունն ավտոերթով մեկնել էր Գյումրի, մի խումբ անձինք փակել էին նրանց ճանապարհը Հոռոմ գյուղի մատույցներում։ Ճանապարհ փակողներից շատերը ներկայացել էին՝ որպես զոհվածի կամ գերեվարվածի ծնողներ, սակայն ժամեր անց պարզվել էր, որ նրանցից ոմանք նույնիսկ երեխա չունեին, ավելին՝ տարբեր աղբյուրների փոխանցած տեղեկություններով՝ տվյալ անձանց գումարով հավաքագրել էր իշխանությունը, որպեսզի խոչընդոտեն ընդդիմության հանրահավաքը։
168.am-ի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն անդրադառնալով այս միջադեպին՝ նշեց, որ տարածված տեղեկությունն իսկապես ճիշտ է, որ ընդդիմադիրների ճանապարհը փակողների մեջ, բացի գերիների ծնողներից, եղել է նաև խառը «մասսա»։
«Գերիների ծնողների այնտեղ հայտնվելը պատահական չի եղել, դրան նախորդող օրերին Ազգային անվտանգության ծառայության տնօրենը գնացել է Գյումրի և տեղեկացրել է, որ իբր գերիների վերադարձ չի եղել, քանի որ այրել են Թուրքիայի դրոշը (նկատի են ունեցել ապրիլի 23-ին հրապարակում այրված դրոշները): Սրանով մարդկանց դրդել են, որպեսզի գնան նման քայլի։ Այսինքն՝ սա կազմակերպված բան է եղել, բնականաբար, իշխանությունը խառնել է իր խուժանին, որպեսզի գան ու գերիների ծնողների անվան հետ խաղան ու վարկաբեկեն նրանց»,- նշեց Սոֆյա Հովսեփյանը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում