ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները գագաթնաժողովից հետո համատեղ հայտարարություն են ընդունել և ստորագրել ռազմական համագործակցության վերաբերյալ։
«Այսօր մենք համատեղ հայտարարություն կստորագրենք: Ղազախստանում գործողության ընթացքում ձեռք բերված փորձը, կհաստատի մեր պետությունների վճռականությունը՝ շարունակելու գործընկերային համագործակցությունը տարբեր ոլորտներում ռազմական և պաշտպանական զարգացման, միջազգային ասպարեզում համակարգված գործողությունների ավելացման համար»,- ասել է Պուտինը։