Մոսկվայում տեղի ունեցած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հոբելյանական գագաթնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց ՀԱՊԿ անդամ երկրների կողմից Ադրբեջանին զենքի վաճառքից։
«Մենք երկար ժամանակ ասում էինք ՀԱՊԿ անդամ երկրներին, որ զենք չվաճառեն Հայաստանի համար ոչ բարեկամ պետությանը՝ Ադրբեջանին: Վերջնարդյունքում այդ զենքերն ուղղվեցին Հայաստանի և հայ ժողովրդի վրա: Դա խնդիր է»,- դժգոհեց Փաշինյանը։ Նրա խոսքով՝ ՀԱՊԿ անդամ երկրների արձագանքը 44-օրյա պատերազմի ժամանակ և պատերազմից հետո, այդքան էլ չուրախացրեց հայ ժողովորդին:
Փաշինյանը միևնույն ժամանակ կարևորեցՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերը՝ ուղղված պատերազմի դադարեցմանը․ «Նաև ցանկանում եմ ընդգծել, որ մենք հետևողական ենք նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրին և 2021 թվականի նոյեմբերի 26-ի և դեկտեմբերի 11-ի համաձայնագրերին»: