Բելառուսի և Ադրբեջանի միջև ստորագրվել է 55 մլն դոլարի պայմանագրեր։ Այս մասին լրագրողներին ասել է Բելառուսի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Միխայիլ Մյատլիկովը, փոխանցում է Belta-ն:
Նշվում է, որ գործարար հանդիպումներ են եղել ադրբեջանական և բելառուսական ընկերությունների միջև։ Մյատլիկովը նշել է, որ առաջիկայում նախատեսվում են այլ պայմանագրերի կնքում ևս։