Դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցերով հանձնաժողովի հանդիպումը չի կայանում տեխնիկական խնդիրների պատճառով: Այս մասին, այսօր՝ մայիսի 19-ին, կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Մենք հույս ունենք, որ մոտ ապագայում գոյություն ունեցող տեխնիկական հարցերին լուծում կտրվի ու աշխատանքային խումբը կհանդիպի», — նշեց նա: