Իշխանափոխության համար Հայաստանի ժողովրդի մեծամասնության պահանջ առկա չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի ժողովրդի մեծամասնությունը իր ընտրությունն արդեն կատարել է: «Եթե 2018 թվականի իրադարձությունները համեմատում եք այսօրվա իրադարձությունների հետ, ապա որևէ աղերս չկա թե′ հանրության ներգրավվածության առումով, թե′ հանրային պահանջի ձևակերպման և թե′ այն մթնոլորտի, որով ընթանում էին 2018 թվականի հավաքները»,-ասաց նա: