ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը քիչ առաջ «Մարիոթ» հյուրանոց մտավ «Ամոթ, դավաճա՛ն, թուրք» վանկարկումների ներքո։ Ցուցարարները հավաքվել են Հանրապետության հրապարակում, որտեղ քիչ անց կմեկնարկի Freedom House միջազգային կազմակերպության «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորում:
Ցուցարարները իրենց ձեռքին պահել են այս օրերին ոստիկանության ծառայողների կողմից բռնության ենթարկված ցուցարարների լուսանկարները՝ «ամոթ» գրությամբ, այդկերպ ցույց տալով Հայաստանում ժողովրդավարության մակարդակը։ Ցուցարարները նույն վանկարկումներով դիմավորում են բոլոր ՔՊ-ական բոլոր պաշտոնյաներին։
Նշենք, որ հյուրանոցի մոտ ոստիկանները ուժեղացված ծառայություն են իրականացնում՝ մի քանի շարքով փակելով բոլոր մուտքերը։ Ընդդիմադիրները նշում են, որ իրենց ակցիան կրում է խաղաղ բնույթ։