ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները ոստիկանների ուղեկցությամբ մուտք գործեցին Արտաքին գործերի նախարարության շենք։
Պատգամավորները հանդիպեցին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանին։ Նրանք խնդրեցին, պահանջեցին, որ փոխնախարարը պաշտոնապես հայտարարի, որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու։
Փոխնախարարը հրաժարվեց ասել այդ նախադասությունը։